Ուսումնասիրելով համաշխարհային փորձը տասնութից վաթսուն տարեկան մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամքի վերաբերյալ ակնհայտ դարձավ, այն որ Հայաստանում ևս կա նման կենտրոնի կարիք և այն դարձավ երազանք,
Գաղափարակիցների հետ տարբեր մտորումների արդյունքում, Ամերիկահայ բարերար Արևիկ Մաթևոսյանի հովանավորությամբ մեր երազանքը այլևս իրականություն է: Այս գաղափարը իր կյանքով պարտական է ոչ միայն Արևիկին այլև համահայկական հիմնադրամին, որի աջակցությամբ էլ ծրագիրը սկիզբ է առել և շարժվում է առաջ: Գաղափարները հաջողություն ունենում են, եթե կան մեծ ցանկություն և պատրաստակամություն ունեցող մարդիկ: Մենք երջանիկ ենք, երբ մեզ շրջապատում են երջանիկ մարդիկ:
Թերևս սեփական լիարժեքությունը մեծ աշխարհում քո աշխարհը ստեղծելու կարողությունն է: Սա է մեր երջանկության ճանապարհը:
Հարգանքով` Գուրգեն Զուրնաչյան
Ծառայելով հայրենիքին՝ աջակցել սահմանափակ կարողություններով հայրենակիցներին լիարժեք սոցիալական կյանքին ինտեգրվելուն և մարդու հիմնարար ազատությունից և իրավունքներից օգտվելուն:
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդկային կյանք արժեքավոր է և իմաստ ունի: Բոլոր մարդիկ անկախ կարողություններից իրավունք ունեն զարգացնել իրենց ներուժը և ապրել երջանիկ կյանքով:
«Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ ՀՎՀՀ՝ 02280833 Իրավ. հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նիզամի փ., շ. 13, բն. 33 Գործ. Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ , Զվարթնոց, Այգեստան 20 Բանկ ՝ ԱրարատԲանկ ԲԲԸ Հ/Հ 1510053162610100 AMD Նախագահ՝ Գուրգեն Զուրնաչյան